Արցախի պետական համալսարան

Նոր ուսումնական տարվա նախապատրաստական աշխատանքների մասին զրուցել ենք ԱրՊՀ ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր Գ. Սահակյանի հետ: Նրա խոսքով` դասացուցակների կազմումն ընթացքի մեջ է, 2020-2021 ուսումնական տարվա ԱրՊՀ ուսումնական գործունեության օրացույցը կազմված է, փորձուսուցման ժամկետները սահմանված են:

2020-2021 ուսումնական տարվա առաջին կիսամյակում պատմության և իրավագիտության, բնագիտական և տնտեսագիտության ֆակուլտետներում ուսումնական գործընթացը կկազմակերպվի 1-ին հերթով, բանասիրական ու մանկավարժության և սպորտի ֆակուլտետներում` 2-րդ հերթով: