Արցախի պետական համալսարան

Համավարակի հետ կապված երկար դադարից հետո ԱրՊՀ-ում  սեպտեմբերի 1-ից կրկին հնչեց զանգը` ազադարարելով դասընթացների մեկնարկը ոչ հեռավար, կենդանի ուսուցման ձևաչափով: ԱրՊՀ առաջին կուրսեցիների համար զանգը նաև կյանքի նոր փուլ ազդարարեց: Իրենց տպավորություններն ու բարեմաղթանքներն են մեզ հետ կիսել  մեր առաջին կուրսեցիները.

Փոքր-ինչ անսովոր է դեռևս ուսանողական կյանքն ու առօրյան, բայց ժամանակի ընթացքում, վստահ եմ, կհարմարվենք: Հուսով եմ, որ ուսումնառության տարիներին ձեռք կբերեմ անհրաժեշտ գիտելեքներ, որոնք կօգտագործեմ հետագա մասնագիտական գործունեության ընթացքում: Որպես Արցախի պետական համալսարանի ուսանող` մաղթում եմ բոլորիս հաջողություններ մասնագիտական ուղում կայանալու համար:

 Դանիելյան Մանե «Իրավագիտություն» 1-ին կուրս:

  

Երբ սկսեցին դասերը, յուրաքանչյուր դասախոսի առաջին հարցերն էին՝ ի՞նչու ընտրեցիք այս մասնագիտությունը, ձեր ցանկությա՞մբ, թե՞ ստիպել են, ի՞նչ եք ակնկալում համալսարանից, որտե՞ղ եք պատկերացնում ձեզ հինգ տարի հետո. դա օգնեց մեզ ավելի հստակ կարևորել մեր ընտրությունը։

Իմ հետաքրքրությունը ստիպեց ինձ, ստիպեցին երազանքներս, որը կառավարությունում մեծ կարիերա ստեղծելն է  ու փողի շրջանառությունը լրիվությամբ իմանալը։

Աննա Առուշանյան,«Ֆինանսներ» 1-ին կուրս:

  

«Հոգեբանություն» մասնագիտության հանդեպ հետաքրքրությունս առաջացել է 1-2 տարի առաջ: Առաջին հայացքից ինձ բուհը շատ է դուր եկել թե՛ դասախոսական կազմով, թե՛ ընդհանուր մթնոլորտով: Ընտրել եմ ԱրՊՀ-ն, որովհետև հույս ունեմ, որ այն ինձ կտա բավարար գիտելիքներ, որոնք կարող եմ օգտագործել իմ հետագա կյանքի ընթացքում, և որոնց միջոցով ես կարող եմ օգնել մարդկանց:

Մարիամ Աղաբաբյան «Հոգեբանություն», 1-ին կուրս:

    Համալսարանական օրերն անցնում են հետաքրքիր, դասախոսները մատչելի ներկայացնում են նյութերը, ընկերական նոր շրջապատ ենք ձևավորում, աստիճանաբար հարմարվում ենք ուսանողի առօրյային և երկար դասաժամերին: Համալսարանից մեծ սպասումներ ունեմ: Հուսամ` իմ բոլոր սպասումները կարդարացվեն և ես կստանամ անհրաժեշտ գիտելիքներ՝ պահանջված և լավ մասնագետ դառնալու համար:

Լևոն Առաքելյան, ՏՏ 1-ին կուրս:

   

Ընդունվելով ԱրՊՀ` հույսով և հավատով լցված դեպի ապագան՝ վստահ եմ, որ կստանամ այնպիսի գիտելիք ու մասնագիտացում, որը կկարողանամ օգտագործել ի նպաստ մեր հայրենիքի։ Հոգաչափ շնորհակալ կլինեմ այն դասախոսներին, ովքեր ջանք ու եռանդ չեն խնայի մեզ լավ կրթությամբ ապահովելու գործում։ Ցանկանում եմ, որ բոլորս ճիշտ նպատակներ դնենք մեր առջև և ճիշտ ճանապարհով հասնենք դրանց։

 Անի Աբաղյան,«Լրագրություն» 1-ին կուրս: