Արցախի պետական համալսարան

Արցախի  պետական  համալսարանում առաջին  կուրսեցիների հետ  իրազեկման  ակտիվ  աշխատանքներ  են  տարվում: Ըստ  ֆակուլտետների  հանդիպումներ  են  կազմակերպվել  ուսանողության  հետ, նրանց  ծանոթացրել համալսարանական  ներքին  կանոնադրությանն  ու  կառույցներին: Ուսանողների  հետ  տարվող  աշխատանքների գծով  պրոռեկտոր  Վ. Յարամիշյանը   ուսանողներին  ներկայացրել  է  էլեկտրոնային  ուսուցման նոր  հարթակի  հնարավորությունները,  իրազեկել  համալսարանական  ներքին  կանոնների  մասին՝ հորդորելով  բոլոր  ուսանողներին հուզող  հարցերի  դեպքում բարձրաձայնել և դիմել  համապատասխան  ստորաբաժանումներին:

«Ուսումնասիրեք  ձեր  իրավունքներն  ու  պարտականությունները, տիրապետեք  դրանց: Ձեզնից  է  կախված  մայր  բուհի  վարկանիշը, ուստի պահաջատեր  եղեք  գիտելիքների  ձեռք  բերման  հարցում»,- իր  խոսքում  նշել  է Վ. Յարամիշյանը՝ հավելելով, որ  ակտիվ  ուսանողական  տարիներ  ունենալու  համար  ընդգրկվեն  ուսանողական տարբեր խմբերում  և  իրենց  դրսևորեն  լավագույն  հատկանիշներով: Հանդիպման  ընթաացքում  պրոռեկտորը  անհրաժեշտ  տեղեկություն  է  հաղորդել  ուսումնական  գործընթացի  վերաբերյալ, պատասխանել նրանց  հարցերին:

Ուսանողների  հետ  տարվող  աշխատանքների  բաժնի  պատասխանատու  Վ. Գալոյանը  ուսանողներին  ներկայացրել  է, թե  ինչպես  են  կազմակերպվում  ուսանողական    միջոցառումները  համալսարանում և  ինչպես  կարող  են  ցանկացողները  ընդգրկվել: Նա  նշել  է  նաև  առաջիկայում  նախատեսվող  միջոցառումների  մասին` ակնկալելով, որ  առաջին  կուրսեցիները  նախորդ  տարիների  ուսանողների  պես  կփայլեն  իրենց  նախաձեռնողականությամբ  և  ակտիվությամբ:

«Ճիշտ  և  տեղին  օգտագործեք  ձեզ  ընձեռված  հնարավորություններն  ու  թանկ  ժամանակը: Ուսանողական  տարիները  ձեր  կյանքի  ամենահիշվող  տարիներն  են  լինելու,  և  դրանց լիարժեք  կազմակերպումը կախված  է  լինելու  միայն  ձեզնից»,-նշել  է  Վ. Գալոյանը: