Արցախի պետական համալսարան

ԱրՊՀ-ում  մեկնարկել է  ոչ  ֆորմալ  կրթության  ծրագիրը, որի  շրջանակներում  սեպտեմբերի 25-ին համալսարանում դասախոսությամբ  հանդես  է  եկել  ՀՀ  ԳԱԱ  կենսատեխնոլոգիայի  կենտրոնի  լաբորատորիայի  վարիչ, ԵՊՀ  դասախոս, վիրուսոլոգ  Նելլի Հովհաննիսյանը:

ԱրՊՀ ռեկտոր Արմեն Սարգսյանը շնորհակալություն է հայտնել բանախոսին  և  հանդիպման  նախաձեռնող Կ. Օհանջանյանին` կարևորելով ոչ ֆորմալ կրթության նշանակությունը ուսումնագիտական կյանքի արդյունավետության բարձրացման գործում:

Վիրուսոլոգ  Ն. Հովհաննիսյանը  հանդես  է  եկել  «Covid-19՝  սուր  շնչառական  վարակի  հարուցիչ»  թեմայով  դասախոսությամբ: Նա   խոսել  է  մարդուն  վարակող  հայտնի  կորոնավիրուսների  մասին  և  առավել  մանրամասն  ներկայցրել  SARS-COV-2  վիրուսը՝  նշելով,  որ  այն  արագ  տարածվող, բայց  ոչ  ագրեսիվ  վիրուս  է: Դասախոսության  ընթացքում  վիրուսոլոգը  տեղեկատվություն  է տվել  հակավիրուսային  դեղերի մասին  և  պատասխանել  ներկաների  հարցերին:

«SARS-COV-2  սովորական  գրիպ  չէ, այն կարող  է  շնչառական  լուրջ խնդիրներ  առաջացնել: Պետք է պահպանել  հակահամաճարակային  բոլոր  կանոնները, հնարավորինս  խուսափել  մարդաշատ  վայրերից,  մինչև  համավարակի  նահանջը  և մեր  վերադարձը  բնականոն  կյանքին»,- իր  խոսքում  նշել  է  բանախոսը: