Արցախի պետական համալսարան

Դեկտեմբերի  9-ին  ԱրՊՀ  ՈՒՇՀՀՏԱԳ  պրոռեկտոր   Վ. Յարամիշյանը  հանդիպել  է  ուսանողական  ակտիվի  հետ: Քննարկվել  են  ուսանողությանը  և  ուսումնական  գործընթացին  վերաբերող  մի  շարք  հրատապ  հարցեր: Առանցքային  հարցերից  էին  պարապմունքների  կազմակերպումը  և  ընթացքը, ուսանողների   հաճախումը  դասապրոցեսներին,  նրանց  հուզող  հարցերի  համակարգումը  և  բարձրաձայնումը:

«Բոլորս  այս  դժվարին  օրերին  պետք  է  լինենք  ավելի  միասնական: Լավատեսությամբ  լցվելով`  պետք  է   հաղթահարենք  մեր  առջև  ծառացած  բոլոր  խնդիրները»,- նշել  է  Վ. Յարամիշյանը՝ հավելելով, որ  ուսանողների  հաճախումները  աստիճանաբար  ավելանում  են: Հանդիպման ընթացքում ուսանողական  ակտիվին  հանձնարարական  է  տրվել  համակարգել  ուսանողությանը  հուզող  հարցերը  և  հաջորդիվ  հանդիպումներ  կազմակերպել  ուսանողների  և  համապատասխան գծով պատասխանատուների  հետ: