Արցախի պետական համալսարան

Արցախի  պետական համալսարանի  գլխավոր  մասնաշենքի  շինարարական  աշխատանքներն  ակտիվ  ընթացքի  մեջ  են: Վարչական  աշխատանքների  գծով  պրոռեկտոր   Ռ. Ավետիսյանի  խոսքով  աշխատանքներն  ընթանում են  բնականոն  հունով, համագործակցում են  հայաստանյան  տարբեր  կազմակերպությունների  հետ:

«Շինարարությունն   իրականացնում  է  «Բերդ» ՍՊԸ-ն՝  մոտ  30  աշխատողներով: Հիմքից  կառուցված  երկու  մասնաշենքերում  ավարտված  են  հիմնական  աշխատանքները, ներքին  հարդարման  աշխատանքները  ընթացքի  մեջ  են»,- նշել  է Ռ. Ավետիսյանը:

Ուսանողությունն  անհամբեր  սպասում է  շենքի  շահագործմանը:Նոր  մասնաշենքի  նախագիծը, որի  հեղինակը  «Վեմ» ընկերությունն է, խոստանում  է ժամանակակից  բոլոր  չափորոշիչներին   համապատասխանող պայմաններով լսարաններ: Շինարարական  աշխատանքները  նախատեսվում  է ավարտին  հասցնել  2021-2022 ուս. տարվա  սկզբին: