Արցախի պետական համալսարան

Դեկտեմբերի  24-ին  Արցախի  պետական  համալսարանում  կայացել է  արհեստակցական  միության  արտահերթ  նիստը:

Ուսումնական  աշխատանքների  գծով  պրոռեկտոր  Գ. Սահակյանը  խոսել  է  ստեղծված  իրավիճակում  միության  գործունեության հետագա  կազմակերպման  մասին՝  նշելով, որ գործունեությունը  նպատակահարմար  չէ  շարունակել    և, հաշվի առնելով արհմիության անդամների առաջարկությունը,  անհրաժեշտ  է  համարում  այն  ժամանակավորապես  դադարեցնել:

Արհմիության  անդամների  արտահայտած  առաջարկությունների  հիման  վրա  միաձայն  որոշվեց  ժամանակավորապես  դադարեցնել  միության  հետագա  գործունեությունը: