Արցախի պետական համալսարան

Համաձայն գիտխորհրդի կողմից հաստատված 2020-2021 ուսումնական տարվա ԱրՊՀ ուսումնական գործունեության օրացույցի` հեռակա ուսուցման համակարգի 1-ին կիսամյակի /ձմեռային/ պարապմունքները կմեկնարկեն հունվարի 11-ից և կտևեն մինչև հունվարի 29-ը:

Բանասիրական, բնագիտական, պատմության և իրավագիտության ֆակուլտետներում պարապմունքները կկազմակերպվեն 1-ին հերթով` ժամը 9:00-ից, իսկ տնտեսագիտության, մանկավարժության և սպորտի ֆակուլտետներում` 2-րդ հերթով` ժամը 13:10-ից: Մանկավարժության և սպորտի ֆակուլտետի «Տարրական մանկավարժություն և մեթոդիկա» 5-րդ և  «Հոգեբանություն» 5-րդ կուրսերի ուսանողները անհրաժեշտ է համալսարան ներկայանան ժամը 10:00-ին:

Հեռակա ուսուցման համակարգի քննաշրջանի ժամանակացույցը` ստորև.

Քննաշրջան-25.01.2021-29.01.2021

Մագիստրոսական թեզի պաշտպանություն-21.01.2021

I լուծարք-08.02.2021-12.02.2021

II լուծարք-15.02.2021-26.02.202