Արցախի պետական համալսարան

Երկրում ստեղծված իրավիճակով պայմանավորված և համաձայն գիտխորհրդի համապատասխան որոշման` ԱրՊՀ հանրակացարանում բնակվելու համար ուսանողների մուծած վարձավճարները հետ կվերադարձվեն. այլ ուսումնական հաստատությունների ուսանողները վարձավճարները հետ ստանալու համար անհրաժեշտ է  մինչև սույն թվականի հունվարի 20-ը անձնագրի պատճենը /երկու կողմից/ ներկայացնել ԱրՊՀ հաշվապահություն կամ հանրակացարանի պարետին: Հունվարի 20-ից հետո փաստաթղթերը չեն ընդունվելու:

ԱրՊՀ ուսանողների անձնագրերի պատճենները առկա են իրենց անձնական գործերում, որոնք  գտնվում են համալսարանում և անհրաժեշտություն չկա նորից ներկայացնելու: