Արցախի պետական համալսարան

Հունվարի 8-ին ԱրՊՀ տնտեսագիտության ֆակուլտետի տնտեսագիտության տեսության և կառավարման ամբիոնի վարիչ, տ.գ.թ., դոցենտ Շուշանիկ Ասրյանի նախաձեռնությամբ մագիստրատուրայի «Կառավարում» մասնագիտացման 2-րդ կուրսի ուսանողների մասնակցությամբ «Մարդկային զարգացման հիմունքներ» դասընթացի շրջանակում  կազմակերպվել են գիտական ընթերցումներ:

Ուսանողները հանդես են եկել զեկուցումներով` իրենց ինքնուրույն հետազոտություններում անդրադառնալով տարածաշրջանի երկրների տնտեսական երևույթներին ու գործընթացներին:

Շ. Ասրյանը, ուսումնական գործընթացում կարևորելով նման ձևաչափով գիտելիք ստանալու նշանակությունը, նշել է, որ հիմնախնդրային հետազոտության արդյունքում ուսանողները կարողանում են պատճառահետևանքային կապեր ձևավորել սոցիալ-տնտեսական երևույթների և գործընթացների միջև, բացատրել տարածաշրջանում առանձին երկրների կողմից իրականացվող քաղաքականության տրամաբանությունը և դրանց հնարավոր հետևանքները: