Արցախի պետական համալսարան

ԱրՊՀ բակալավրիատի հեռակա ուսուցման, մագիստրատուրայի առկա և հեռակա ուսուցման վճարովի համակարգերում սովորող ուսանողները, ինչպես նաև ասպիրանտներն ու հայցորդները, ովքեր կամ նրանց ծնողը կամ ամուսինը մասնակցել են 2020 թ.սեպտեմբերի 27-ից Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված պատերազմին, անհրաժեշտ է, որ մինչև ս.թ. հունվարի 20-ը համապատասխան դեկանատներ կամ բաժիններ ներկայացնեն վերոնշյալը հաստատող տեղեկանք զինկոմիսարիատից կամ ՊԲ-ից` նրանց ուսման վարձավճարը ԱՀ կառավարության կողմից փոխհատուցելու նպատակով:

Նշված խմբերում չընդգրկված ուսանողները պարտավոր են մինչև հունվարի 20-ը մուծել ուսման վարձավճարները:

Տեղահանված բնակավայրերի ուսանողների ուսման վարձավճարների հարցը քննարկման փուլում է, որի վերաբերյալ առաջիկայում հավելյալ կտեղեկացնենք հայտարարությամբ: