Արցախի պետական համալսարան

Արդեն երկրորդ  շաբաթն է, ինչ հեռակա ուսուցման համակարգի «Հոգեբանություն» մասնագիտության 5-րդ կուրսի ուսանողներն իրենց փորձուսուցումն են անցկացնում ԱրՊՀ հոգեբանական կենտրոնում:

Կենտրոնում ստեղծված են բոլոր  պայմանները ստացած  գիտելիքների, հմտությունների և ունակությունների ամբողջ ծավալը փորձուսուցման ընթացքում գործնականում կիրառելու համար: Փորձուսուցումը վարում են խմբի ղեկավար Իննա Մկրտչյանը և կենտրոնի հատուկ հոգեբան Անուշ Բաբայանը: