Արցախի պետական համալսարան

ՈՒՀՏԱ և կարիերայի բաժինը տեղեկացնում է, որ «Երեմյան Փրոջեքթս»-ում առկա է ինքնարժեքի հաշվառման բաժնի հաշվապահի թափուր աշխատատեղ։

Ինքնարժեքի հաշվառման բաժնի հաշվապահի հիմանական գործառույթներն են՝

  1. Ապրանքանյութական պաշարների հաշվառում և ձեռք բերված ապրանքների և մթերքների տվյալների մուտքագրում /կամ ստուգում/ համապատասխան ծրագիր, վերջիններիս գների համապատասխանելիության ստուգում և ամփոփում:
  2. Տեղեկատվության տվյալների բազայի ձևավորման և պահպանման աշխատանքներ, հարկ եղած դեպքում փոփոխությունների կատարում նորմատիվային տեղեկություններում
  3. Նյութածախսի հաշվարկ / վերահսկում է հումքի ծախսը
  4. Գույքագրման աշխատանքների կազմակերպում /փաստացի հաշվառում և վերլուծում/
  5. Արտադրական ծախսերի և կորուստների ձևավորման աղբյուրների վերլուծություն, դրանց կանխման համար առաջարկության պատրաստում

Պաշտոնին ներկայացվող նվազագույն պահանջներն են`

MS Office փաթեթի /մասնավորապես Excel/ իմացություն,

Մեծ ծավալի տեղեկատվության հետ աշխատելու ունակություն,

Պատասխանատվության զգացում և աշխատանքի նկատմամբ բարեխիղճ վերաբերմունք,

Հետևողականություն:

Կալկուլացիաներ կազմելու և ՀԾ ծրագրի իմացուցությունը կդիտվի որպես առավելություն

Մանրամասների համար զանգահարել (097) 26 -70- 09 (099) 55-53-89 հեռախոսահամարներով: