Արցախի պետական համալսարան

2012թ. նոյեմբերի 5-ին մեկնարկեցին ԱրՊՀ ֆակուլտետների ուսանողների ընդհանուր ժողովները, որոնք հրավիրվում և անց են կացվում <<Ուսանողի տեղն ու դերը ներհամալսարանական կյանքի աշխուժացման գործում>> ընդհանուր խորագրով: Առաջին ժողովը հրավիրվեց պատմության և քաղաքագիտության ֆակուլտետում:

Ժողովին մասնակցում էին և ելույթ ունեցան համալսարանի ՈՒՀՏԱ գծով պրոռեկտոր Վ.Յարամիշյանը, դեկան Վ.Ավանեսյանը, ուսվարչության նախագահ Գ.Ազրյանը: Ուսանողներն իրենց ելույթներում խոսեցին համալսարանի ներքին գործունեությունն ակտիվացնելու անհրաժեշտության, առաջիկայում նախատեսված միջոցառումների նախապատրաստման, ուսանողների կարգապահության և այլ հարցերի շուրջ, որոնց վերաբերյալ ընդունվեց որոշում: Նմանատիպ ժողովներն առաջիկայում կշարունակվեն: