Գ.Խաժակյանի գրքի շնորհանդեսը ԱրՊՀ-ում

15.11

2012

Այսօր ԱրՊՀ - ում տեղի ունեցավ գրքի շնորհանդես:

Գիրք, որ պատմում է այն մարդկանց մասին, ովքեր տարիներ շարունակ անլեգալ հետախուզական գործունեություն ծավալելով մնացել են հայ և երբեք կապը չեն խզել մայր հայրենիքի հետ: Այն կոչվում է Հերոս անլեգալ հետախույզներ Գևորգ և Գոհար Վարդանյաններ, <<Հպումը լեգենդին շարունակվում է>>, որտեղ հեղինակը փորձում է հանրությանը ներկայացնել Վարդանյան ամուսինների հայկական թեման:
Երկարատև ընդմիջումից հետո լրագրող, գրող Գուրգեն Խաժակյանը կրկին Արցախում է:
Որտեղ, եթե ոչ մեր  հերոսական Արցախում պիտի ներկայացնեի հայ ազգի հերոսին,- ասում է գրքի հեղինակը:
Հյուրընկալության և նման գործի ստանձնման համար շնորհակալան խոսքեր հնչեցին Գ.Խաժակյանի հասցեին :