Արցախի պետական համալսարան

Փետրվարի 23-ին  Արցախի  պետական  համալսարանի  տնտեսագիտության  ֆակուլտետի տարբեր  մասնագիտության  կուրսերի ուսանողների  հետ     անց  է  կացվել    ինտելեկտուալ   խաղ:  Մրցույթը  նախաձեռնել  են  ուսանողական  գիտական   ընկերության   նախագահ  Արման  Ղազարյանը, ֆակուլտետի  ուսանողական  խորհրդի  նախագահ  Ռոմելլա  Թամրազյանը  և նույն ֆակուլտետի ՈւԳԸ  նախագահ  Դիանա  Դանիելյանը:

Մասնակիցներին ողջունել  է ֆակուլտետի դեկան Ռ. Մանգասարյանը, շնորհակալություն հայտնել բոլոր մասնակիցներին`ցուցաբերած ակտիվության համար և  հորդորել  հաճախակի  կազմակերպել  նման  միջոցառումներ:

Խաղի  ընթացքում  հնչել  են  ուսանողների  իմացական  գիտելիքները  և  տրամաբանությունը  ստուգող  տարբեր  ոլորտներից  հարցեր:

«Խաղի  նպատակն   է   մասնակիցներին  ներգրավել  ուսանողական  ակտիվ  կյանքին, նոր  գիտելիքներ  հաղորդել,  բարձրացնել  նրանց  ինտելեկտուալ   կարողությունները»,- նշել  է  Ա. Ղազարյանը՝  հավելելով, որ  նմանօրինակ  միջոցառումները  շարունակական  բնույթ  կկրեն, մնացած  ֆակուլտետներում  էլ  կկազմակերպվեն  և արդեն  իսկ  հաղթող ճանաչված  թիմերը   կմասնակցեն  համալսարանական   խաղին:

Խաղի արդյունքում  հաղթող ճանաչվեց  «Ֆինանսներ» 2-րդ կուրսի «Տրիումֆ» թիմը:  2-րդ տեղը զբաղեցրեց «Ֆինանսներ» 1-ին կուրսի «Ավրորա» թիմը, իսկ 3-րդ տեղը՝ «Կառավարում» 1-ին կուրսի «Սիդհարթա» թիմը: Հաղթող  թիմերը  արժանացել  են պատվոգրերի: