Արցախի պետական համալսարան

«Լրագրություն» մասնագիտության 4-րդ կուրսի ուսանողներն այս օրերին փորձուսուցում են անցնում: Ուսանողները փորձուսուցման  առաջին շաբաթն անց են կացրել Արցախի հանրային հեռուստաընկերությունում, ծանոթացել ստեղծագործական և տեխնիկական անձնակազմի հետ, խմբագրության կառուցվածքին, մասնակցություն ունեցել տաղավարային նկարահանումներին։

Փորձուսուցման երկրորդ շաբաթը ուսանողներն անց են կացրել Արցախի հանրային ռադիոյում, ծանոթացել ձայնագրման ստուդիայի աշխատանքներին, իսկ փորձուսուցման վերջին օրը նրանց հնարավորություն է ընձեռվել ձայնագրվել ռադիոյում։

Փորձուսուցման երրորդ շաբաթն ուսանողներն այցելել են «Ազատ Արցախ» թերթի խմբագրություն, հանդիպել թերթի խմբագիր Նորեկ Գասպարյանի հետ, քննարկել ժուռնալիստիկայի ժանրերը, լրագրողի հիմնական գործառույթները, խոսել լրագրողների ազատության, իրավունքների և պարտականությունների, դերի, տեղեկատվական աղբյուրների հետ աշխատելու մասին։ Վերջում Նորեկ Գասպարյանն ուսանողներին  առաջարկել է թղթակցել «Ազատ Արցախ» թերթին:

Մանե Գաբրիելյան, «Լրագրություն» 4-րդ կուրս