Արցախի պետական համալսարան

Փետրվարի   26-ին    Արցախի   պետական   համալսարանում  հրավիրվել  է  կլոր  սեղան-քննարկում՝ «Հայ-ռուսական  հարաբերությունները.  պատմությունը, հիմնախնդիրները    և   զարգացման  հեռանկարները»   թեմայով: Հանդիպումը   նախաձեռնել  էր  պատմության  և  քաղաքագիտության   ամբիոնի  վարիչ, պ.գ.թ., դոցենտ Ն. Սարումյանը: 

Քննարկմանը  ներկա  են  եղել  ՈՒՇՀՀՏԱԳ  պրոռեկտոր  Վ. Յարամիշյանը, գիտական  և  միջազգային  համագործակցության  գծով  պրոռեկտոր  Վ. Ավանեսյանը, ֆակուլտետի  դեկան  Ա. Խաչատրյանը, պատմության  և  քաղաքագիտության  ամբիոնի  վարիչ  Ն. Սարումյանը    և  ամբիոնի  դասախոսներ:

Քննարկման   ընթացքում ներկաները  հանդես  են  եկել  զեկույցներով, խոսել  հայ-ռուսական  երկարատև  համագործակցության  պատմության  և  մշակութային  կապերի  մասին:

«Կարևորելով  հայ-ռուսական  հարաբերությունները՝ պետք  է  նշենք, որ  այդ  կապը  սկսել  է  զարգանալ  պատմական  հեռավոր  անցյալից` սկսած 9-րդ  դարից: Այն  անցել  է  մի  քանի  էտապ   և  ամեն   մի  էտապ  ունի  իր  առանձնահատկությունները  այդ  հարաբերությունների  խորացման  առնչությամբ»,- նշել  է  Ն. Սարումյանը: