Արցախի պետական համալսարան

Հարգելի´ հայրենակիցներ, Արցախի պետական համալսարանի Իրավաբանական կլինիկան վերսկսել է իր աշխատանքները:

Կլինիկայում ընդգրկված ԱրՊՀ իրավագիտության բաժնի ուսանողներն ու փորձառու մասնագետները Արցախի Հանրապետության քաղաքացիներին մատուցում են անվճար իրավաբանական օգնություն:

Իրավաբանական կլինիկան իրականացնում է քաղաքացիների ընդունելության կազմակերպում, որի ընթացքում ուսանողները Իրավաբանական կլինիկայի դասախոս-կոորդինատորների անմիջական հսկողության տակ ընդունում են իրավական խնդիրներ ունեցող անձանց և նրանց մատուցում անհրաժեշտ իրավական ծառայություններ: Ըստ անհրաժեշտության ուսանողների ջանքերով կազմվում են տարբեր իրավական փաստաթղթեր /դիմում, հայցադիմում, հայցադիմումի պատասխան, միջնորդություն, վերաքննիչ բողոք, վճռաբեկ բողոք, պայմանագիր և այլն/` պետական և ոչ պետական մարմիններ ներկայացնելու համար:

Իրավաբանական կլինիկան գործում է աշխատանքային օրերին` ժամը 9:00-ից մինչև 13:00-ն:

Հասցե` Մխիթար Գոշ 5, համալսարանի վարչական մասնաշենք, 1-ին հարկ: