Գիտաժողով` նվիրված հայ տպագրության 500 - ամյակին

15.11

2012

Սույն թվականի նոյեմբերի 15-ին ԱրՊՀ-ում հերթական անգամ անցկացվեց  արդեն  իսկ  ավանդույթ   դարձած   ուսանողական   հանրապետական  գիտաժողով`  նվիրված   հայ  տպագրության  500 -ամյակին:

Թեման հետևյալն էր`  ‹‹ Հայ  տպագրության  սկզբնավորումը  և զարգացման  շրջափուլերը››: Գիտաժողովին   մասնակցում   էին   ինչպես   ԱրՊՀ-ի,  այնպես  էլ     ԵրՊՀ-ից   և   Գյումրիի մանկավարժական ինստիտուտից հրավիրված ուսանողներ: Մասնակիցները հանդես եկան իրենց զեկուցումներով:

Գիտաժողովը կայացել է 2 մասնախմբերով:Լիագումար նիստին հաջորդել են մասնախմբերի 2-ական նստաշրջանները:Յուրաքանչյուր նիստի ժամանակ ելույթ ունեցան 4-ական զեկուցողներ:Խմբերի ղեկավարները մասնակիցների հետ միասին կարողացան ի կատար ածել իրենց հետապնդած նպատակը, այն է`իրենց կատարած աշխատանքներով հետաքրքիր և կարևոր տեղեկություններ հաղորդել հայ տպագրության սկզբնավորման և զարգացման շրջափուլերի մասին:

DSC00044        DSC00045