Արցախի պետական համալսարան
2021թ. մայիսի 6-7-ը Գորիսի պետական համալսարանի ուսանողական գիտական ընկերությունը կազմակերպում է հանրապետական գիտաժողով՝ նվիրված Լեռնահայաստանի հռչակման 100-ամյակին:
Զեկուցումների թեմատիկան ազատ է:
Գիտաժողովն անցկացվելու է հետևյալ ուղղություններով.
 
Պատմություն
Գրականագիտություն
Լեզվաբանություն
Մանկավարժություն
Հոգեբանություն
Փիլիսոփայություն
Ազգագրություն
Իրավագիտություն
Կենսաբանություն
Քիմիա
Ֆիզիկա
Աշխարհագրություն
Մաթեմատիկա
Կիրառական մաթեմատիկա և տեղեկատվական տեխնոլոգիաներ
Տնտեսագիտություն
Ճարտարագիտություն
Տուրիզմի կառավարում
Գիտաժողովը նախատեսում է առկա և հեռավար/հեռակա մասնակցության ձևեր: Գիտաժողովին կարող են մասնակցել բակալավրիատի ու մագիստրատուրայի ուսանողները:
Դիմելու համար անհրաժեշտ է մինչև 2021 թվականի ապրիլի 5-ը ներկայացնել դիմում-հայտը, իսկ զեկուցումը և գիտական ղեկավարի կարծիք-երաշխավորագրի սքանավորած տարբերակը՝ մինչև ապրիլի 25-ը՝ հետևյալ էլեկտրոնային հասցեին՝ sssgorsu@gmail.com:
Գիտաժողովի աշխատանքային լեզուներն են հայերենը, ռուսերենը, անգլերենը:
Այն զեկուցումները, որոնք գիտաժողովի կազմկոմիտեի կողմից կարժանանան երաշխավորության, կտպագրվեն առանձին ժողովածուով:
Գիտաժողովի անցկացման վայրն է՝ Սյունիքի մարզ, ք. Գորիս, Ավանգարդ 2, Գորիսի պետական համալսարան:
Հարցերի դեպքում կարող եք զանգահարել Գորիսի պետական համալսարանի ՈՒԳԸ նախագահ Հարութ Դավթյանին (հեռ. ՝ 094 -63-89-33):
Գիտաժողովի մասնակցության հայտը, երաշխավորագրի ձևաչափը և հոդվածների ներկայացման կարգը՝ հղումով⤵️
https://gorsu.am/ru/news/ուսանողական-հանրապետական-գիտաժողովի/