Արցախի պետական համալսարան

Այս տարի արդեն 7-րդ անգամ կազմակերպվում է Startup Boost Week միջոցառումը` համալսարանական ուսանողների շրջանում ձեռնարկատիրական մտածողության զարգացմանը միտված։ Միջոցառումը նպատակ ունի ծանոթացնել ուսանողներին տեխնոլոգիական և ձեռներեցության հիմունքներին՝ հնարավորություն տալով նրանց կազմել թիմեր և աշխատել սեփական գաղափարների վրա՝ ունենալով պրոֆեսիոնալ մենթորների աջակցությունը։ 

Հաշվի առնելով կորոնավիրիուսի համաճարակը` միջոցառումը տեղի կունենա ապրիլի 5-11-ը՝ մասնակի-առցանց ձևաչափով: Մեկշաբաթյա միջոցառումը կանցկացվի Հայաստանի տարբեր քաղաքներում` տվյալ տարածաշրջանում գործունեություն իրականացնող ՏՏ ընկերությունների և երիտասարդական կազմակերպությունների աջակցությամբ:

Նորություններին կարող եք հետևել հետևյալ աղբյուրներից,

Դիմելու համար։ http://bitly.ws/c8cD
Ֆեյսբուքյան էջի նորությունների համար` https://www.facebook.com/startupboostweekend

Վեբկայք։ https://sbw.am