Արցախի պետական համալսարան

Շիրակի Մ. Նալբանդյանի անվան պետական համալսարանը (այսուհետ՝ ՇՊՀ) հրավիրում է մասնակցելու «Կրթության և գիտության հիմնախնդիրները» խորագրով միջազգային գիտաժողովին, որը տեղի կունենա 2021 թ.-ի նոյեմբերի 11-ից 13-ը ՇՊՀ-ում (http://shsu.am/2021%d5%a9-2/ ):

Գիտաժողովի հիմնական ուղղություններն են՝

  • Մաթեմատիկական գիտություններ
  • Բնագիտական գիտություններ
  • Տեխնիկական գիտություններ
  • Աշխարհագրական գիտություններ
  • Տնտեսագիտություն
  • Հումանիտար գիտություններ
  • Հասարակական գիտություններ
  • Դասավանդման մեթոդիկաներ

Գիտաժողովի աշխատանքային լեզուներն են՝ հայերենը, ռուսերենը և անգլերենը (համաժամանակյա թարգմանությամբ):
Գիտաժողովի անցկացման ձևաչափը՝ առկա և հեռավար:

Գրախոսություն անցած հոդվածները կներառվեն ՇՊՀ-ի Գիտական տեղեկագրի՝ միջազգային գիտաժողովին նվիրված հատուկ համարում:
Մասնակցելու համար անհրաժեշտ է մինչև 2021 թ.-ի սեպտեմբերի 20-ը հոդվածը (ներկայացվող չափանիշները տե՛ս հղումով՝ http://shsu.am/article-preparation-standards-2021/) ուղարկել shsu.science@gmail.com հասցեին և լրացնել մասնակցության հայտը էլեկտրոնային համակարգով, որը հասանելի է հետևյալ հղումով՝ http://shsu.am/online-registration-2021/: