Արցախի պետական համալսարան

ՀՀ ԳԱԱ Շիրակի հայագիտական հետազոտությունների կենտրոնը ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի հետ համատեղ 2021թ. սեպտեմբերի 24-25-ին հրավիրում է Երևանում մասնակցելու ականավոր հնագետ Հարություն Արտաշեսի Մարտիրոս­յանի 100-ամյա հոբելյանին նվիրված «Գիտությունը սկսվում է նախնադարում» խորագրով միջազ­գային գիտաժողովի աշխատանքներին (մասնակցության ձևը՝ առկա կամ հեռակա):

 

Զեկուցումներ կլսվեն հետևյալ ուղղություններով՝

  1. Հնագիտություն,
  2. Ազգաբանություն(ազգագրություն, արվեստ, ճարտարապետություն)
  3. Պատմություն(պատմագիտություն, ժողովրդագրություն, վիմագրություն):

Կազմկոմիտեի կողմից երաշխավորված մասնակիցների զեկուցումները նյութերի առան­ձին ժողովածուով կհարատարակվեն գիտաժողովի նախօրեին:

Գիտաժողովի աշխատանքներին մասնակցելու համար խնդրում ենք մինչև 30.05.2021 թ. ՇՀՀ կենտրոնի էլ. հասցեին (hkentron@mail.ru) ուղարկել անձնական տվյալներով մաս­նակ­ցության հայտ /տես՝ www.shirakcenter.sci.am կայքէջի «Հայտի ձևեր» բաժնում/ և զե­կուցման տեքստը՝ մինչև 8 էջ:

Կազմկոմիտեի կողմից ընտրված մասնակիցները կտեղեկացվեն մինչև հունիսի 30-ը: Գի­տաժողովի աշխատանքային լեզուներն են՝ հայերենը, ռուսերենը և անգլերենը:
Կազմկոմիտեն հոգում է հյուրերի սննդի, հանգստի և գիշերակացի ծախսերը:

 

ՀՈԴՎԱԾԻ ՁԵՎԱՎՈՐՄԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐ

 Զեկուցման վերնագիրը-(կենտրոնում՝ 14 տառաչափով, մեծատառ, bold, sylfaen)

Վերնագրի տակ հեղինակի անուն, ազգանուն, գիտական աստիճան, կազմակեր­պու­թյուն (աջ կողմից, տառաչափը՝ 12)

Անոտացիա (հոդվածի կարճ բնութագիրը 5-7 տող, տառաչափը՝ 12)

Հոդվածի առավելագույն ծավալը 8 էջ (ներառյալ ½-ական էջ ամփոփումները երկու լե­զու­ներով)

Տառատեսակ-հայերեն՝ sylfaen, ռուսերեն և անգլերեն՝ Times New Roman

Տառաչափ-տեքստում՝12, տողատակում՝ 9

Միջտողային-1,5

Լուսանցքներ-2սմ՝ բոլոր կողմերից

Նշված պահանջներին չհամապատասխանող հոդվածները կվերադարձվեն հեղի­նակներին և սահմանված ժամկետում չլրամշակվելու դեպքում չեն հրատարակվի։