Արցախի պետական համալսարան

Ծնվել  է  1997թ. հոկտեմբերի  16-ին  քաղաք  Ստեփանակերտում:

2004-2014 թթ. սովորել  է  Ստեփանակերտի  N8  դպրոցում:

2014թ. ընդունվել  է  ԱրՊՀ  մանկավարժության  և  սպորտի  ֆակուլտետի  «Ֆիզիկական դաստիարակություն  և  սպորտ»  բաժինը:

2016-2018թթ. ծառայել  է  զինված  ուժերի  շարքերում:

Դպրոցական  և   ուսանողական  տարիներին  Աբրահամը  աչքի  է  ընկել   իր  չափազանց  բարի  բնավորությամբ: Ընկերներն   ու   հարազատները  նրան  հիշում  են  աշխույժ, կատակասեր, կարեկցող   և   նվիրվող  մարդկային  տեսակով: Համալսարանական   տարիներին  Աբրահամը  շատ  ակտիվ  է  եղել,  մասնակցել  է գրեթե  բոլոր  համալսարանական  միջոցառումներին   և   ուրախացրել  ներկաներին: Անհնար  էր  տխուր  լինել  նրա  կողքին:

Մարտական  գործողությունների   ժամանակ  Աբրահամը  կռվել  է  ամենաթեժ   կետերում՝  Վարանդայում (Ֆիզուլի), Կարախանբեյլիում:

Զոհվել  է  2020թ. հոկտեմբերի   11-ին: