Արցախի պետական համալսարան

Ծնվել  է  2001թ. մայիսի  2-ին  Շուշիի  շրջանի  Քարին  տակ  գյուղում:

2007-2019 թթ. սովորել  է  Քարին  տակի  միջնակարգ  դպրոցում: Մինչև  9-րդ  դասարանը  սովորել  է  գերազանց  և  ստացել  գերազանցության  վկայական: Ուներ  երաժշտական  կրթություն, նվագում  էր  կլառնետ: Ալեքսեյը  եղել  է  խելացի, բարետես, համեստ, ամաչկոտ  ու  հետաքրքրասեր: 

Դպրոցում  նա  մեծ  հեղինակություն  ուներ, մասնակցում  էր  տարբեր  միջոցառումների, օլիմպիադաների, դպրոցական  սպարտակիադաների, զբաղվում  էր  կարատեով, ուներ  3 գոտի,  մի  շարք  մեդալներ՝  սկսած  3-րդ  տեղից  մինչև  առաջին, պատվոգրեր  և  գովասանագրեր:

Սիրում  էր  ստեղծագործել, գրում  էր  բանաստեղծություններ, հորինում  երգեր, շատ  էր  սիրում  երաժշտություն  լսել:

2019թ. ընդունվել  է  ԱրՊՀ  բնագիտական  ֆակուլտետի  ՏՏ  բաժինը   և   զորակոչվել  բանակ: Հինգ  ամիս  սովորել  է  Լուսակերտում   և  ստացել  հրետանավորի  վկայական, կրտսեր  սերժանտի  կոչում  և  կրծքանշան՝ որպես  լավագույն  զինվոր:

Նրա  զենքը  եղել  է  ականանետը: Ծառայել  է  Ջրականում՝  2-րդ  գումարտակի  1-ին  մարտկոցում: Բարեխիղճ ծառայության  համար  ստացել  էր  սերժանտի   կոչում  և  խիզախության  մեդալ:

Պատերազմի  ժամանակ  եղել   է  ականանետի   հաշվարկող  հրամանատար, ինքն  էր  ղեկավարում  ու  կրակ  արձակում: Նրա  ղեկավարած  հաշվարկը  ՊԲ  ԶՈՒ-ում  ճանաչվել  էր  լավագույնը: Հոկտեմբերի   սկզբներին  Ջրականից  տեղափոխվեց  Հադրութ, այնուհետև  Վարանդա   ու  կամավոր   ընկերների  հետ  մեկնեց  առաջնագիծ: Ալեքսեյին  նշանակեցին  դիրքի  ավագ: Մինչև  հոկտեմբերի  28-ը  կռվում  էին  առաջնագծում: Զոհվել  է  հոկտեմբերի  30-ին, Մարտունու  Քերթ  գյուղում: