Արցախի պետական համալսարան

Ծնվել  է  2000թ. նոյեմբերի  7-ին  Հադրութի  շրջանի  Ազոխ   գյուղում:

 Ինը  տարի   սովորել  է  գյուղի  դպրոցում, որից  հետո  ընդունվել  է  Ստեփանակերտի  Ք. Իվանյանի  անվան  ռազմամարզական  ուսումնարան: Մանկուց  սիրել  է  զինվորական  ծառայությունը: Ուզում  էր  շարունակել  և  ավելի  խորացնել   իր  գիտելիքներն  այդ  բնագավառում: 

Որոշել  էր  ուսումը  շարունակել  Երևանի  Վ. Սարգսյանի  անվան  ռազմական  համալսարանում:

Աշոտը  շատ  էր  սիրում  հայրենի  գյուղը: Փոքր  հասակում  շատ  ամաչկոտ  էր, բայց  միևնույն  ժամանակ՝  շատ  ճարպիկ: Միշտ  ասում  էր, որ  մեծանա, իրեն  ասելու  են՝ «Սպեցնազի  Աշոտ»   և  իսկույն  ճանաչեն: Քրոջ   բնութագրմամբ  նա  շատ  ընկերասեր  էր   և   սիրում  էր  կատակներ  անել,  բոլորին  ուրախացնել: Հրամանատարի   խոսքով՝  անվախ  ու  քաջ     զինվոր  էր:

2018թ. ընդունվել  է  ԱրՊՀ  մանկավարժության   և   սպորտի   ֆակուլտետի  «Ֆիզիկական  դաստիարակություն   և  սպորտ»  բաժինը:

2019թ. հունվարի  8-ին  զորակոչվել  է  բանակ   և  ծառայության  անցել  Ջրականում(Ջաբրայիլում):

Ապրիլյան  պատերազմի  ժամանակ  Աշոտը  16  տարեկան  էր, բայց  մի  քանի  ընկերներով  կամավորագրվել  էին:

Այս  պատերազմում   նա  անմահացել  է  առաջին  իսկ  օրը՝ 2020թ. սեպտեմբերի  27-ին: