Արցախի պետական համալսարան

Ծնվել  է  2001թ. մարտի  7-ին  քաղաք  Ստեփանակերտում:

2006 թվականից  սովորել  է  Ա. Գրիբոյեդովի  անվան  N3  դպրոցում: 10-րդ  դասարանը  սովորել  է  ֆիզմաթ  դպրոցում, 11-12-րդ  դասարանները՝ 8-րդ  դպրոցում:

Դպրոցական  տարիներին    ակտիվ  աշակերտ  է  եղել, ընդունակ   էր  և  շատ  ընկերասեր: Մասնակցում  էր  տարբեր  միջոցառումների:

2017թ. ընդունվել  է  ԱրՊՀ  բնագիտական  ֆակուլտետի  ՏՏ  բաժինը: Արամը  3-րդ  կուրսի  ուսանող  էր, երբ  սկսվեց  պատերազմը: Նպատակ  ուներ  բակալավրիատն  ավարտելուց  հետո  այլ  մասնագիտությամբ  շարունակել, ուզում  էր  հոր   հետ  շինարարության   ասպարեզում   բիզնեսներ  ունենալ, մեծ  հաջողությունների  հասնել: Որոշել  էր  շուտ  ամուսնանալ   և  շատ  երեխաներ  ունենալ:

Զոհվել  է  հոկտեմբերի   4-ին,  Արցախէներգոյի  հրետակոծության  հետևանքով՝ հերթապահության  ժամանակ: