Արցախի պետական համալսարան

Ծնվել  է  2001թ.  դեկտեմբերի  31-ին  Մարտունու  շրջանի  Հերհեր  գյուղում:

2008-2020 թթ.  հաճախել  է  տեղի  միջնակարգ  դպրոցը:  Դպրոցական  տարիներին  շատ   ակտիվ  աշակերտ  է  եղել:  Մասնակցել  է  մի  շարք   սպորտային   միջոցառումների   և  օլիմպիադաների, արժանացել էր  բազում  մեդալների  և  դիպլոմների:

«Լավագույն  մարզական  ընտանիք»  մրցույթում  մի  քանի   անգամ   զբաղեցրել  են  առաջնային  տեղեր:

Ուսումն  ավարտելուց  հետո  ընդունվել  է  ԱրՊՀ  մանկավարժության  և  սպորտի   ֆակուլտետի  «Ֆիզիկական  դաստիարակություն  և  սպորտ»  բաժինը, ապա  զինվորական  պարտքը  կատարելու  համար  անցել  ծառայության՝  զինված  ուժերի   շարքերում:  Ծառայել  է  Մարտունու  3-րդ  պաշտպանական  շրջանում:

Բնավորությամբ  շատ  հանգիստ  երիտասարդ  էր  Արենը, հավասարակշռված, զուսպ: Նա  շատ  նվիրված  էր  իր  շրջապատին, ընկերներին, հարազատներին,  ընտանիքին: Աշխատասեր  էր  ու  նպատակասլաց: Եղել  է  քաջարի  զինվոր:

Ընդամենը  մի  քանի  ամսվա  զինծառայող  էր, երբ  սկսվեց  պատերազմը: Մարտական  գործողություններին  մասնակցել  է  Մարտունի-Վարանդա  հատվածներում:

Զոհվել  է  հոկտեմբերի  26-ին: