Արցախի պետական համալսարան

 Ծնվել  է  2001թ. ապրիլի  12-ին  Մարտունու  շրջանի  Ճարտար  քաղաքում:

 2007թ. ընդունվել  է  Ճարտարի   Հ. Հարությունյանի  անվան  N3  հիմնական  դպրոցը: 9-րդ  դասարանն  ավարտելուց  հետո  ընդունվել  է  Ճարտարի  ազատամարտիկների  անվան   N1  հոսքային  դպրոցը   և  ավարտել  2019թ.:

Նույն  թվականին  ընդունվել  է  ԱրՊՀ  բնագիտական  ֆակուլտետի  «Մաթեմատիկա»  բաժինը:

   Շատ  երազկոտ  տղա  է: Նա  միշտ  սիրում  էր  այնպիսի  անակնկալներ  անել  մայրիկին, որ  բոլորը  մնում  էին  զարմացած, ընկերների   շրջանակում  քեֆ-ուրախություն  կազմակերպողն  էր: Ծնողներն  ամեն  հարցում աջակցում  էին  իրենց  միակ  զավակին, սակայն  այդ  հանգամանքը   որևէ  բացասական  ազդեցություն  չունեցավ   նրա  բնավորության  վրա, էգոիզմի  ոչ  մի  դրսևորում  չէր  նկատվում  նրա  մոտ:

2020թ. հուլիսի   15-ին   համալրեց  հայոց  բանակի  շարքերը՝  մեկ  տարի  ծառայելով  Մատաղիսում:

Սեպտեմբերի  27-ից  մասնակցել  է  բոլոր  մարտական  գործողություններին, վարել  «Ուրալ»  մակնիշի  մեքենա, զինամթերք  տեղափոխել  մարտական  գործողությունների  վայր, միաժամանակ, լինելով  ԴՀՏ, փրկել  է  վիրավոր  զինվորների  կյանքեր:

Արմանը  զոհվել  է  հոկտեմբերի  23-ին՝ հակառակորդի  ավիահարվածից: