Արցախի պետական համալսարան

Ծնվել  է  2001թհունվարի  13-ին  Մարտունու շրջանի Ճարտար   քաղաքում, հետագայում ընտանիքով տեղափոխվել  Մարտակերտ:

Մեծացել  և  դաստիարակվել  է  զինվորականի  ընտանիքում: 2007թ. ընդունվել  է  Մարտակերտի  Վ. Բալայանի  անվան  N1  դպրոցը:

Նա  շատ  պարտաճանաչ  տղա  էր, մասնակցում  էր  տարբեր  մրցումների, զբաղվում  էր  բռնցքամարտով:

Ծառայության  ընթացքում  լավ  էր  պատրաստվում  զինվորական  քննություններին  և  միշտ  գերազանց   արդյունքներ   էր   ցուցաբերում:

Բնավորությամբ  շատ  հանգիստ  անձնավորություն  էր, հայրենասեր, ընկերասեր, սրտաբաց, նպատակասլաց, մարդկային դրական հատկանիշներով  օժտված  մի  տղա, ով  երազում  էր  զինվորական  դառնալ   և  հոր  գործը  շարունակել:

Դպրոցն  ավարտել   է  2019թ. և  ընդունվել  ԱրՊՀ  մանկավարժության  և  սպորտի  ֆակուլտետի  ՆԶՊ  բաժինը: 2019թ. հուլիսի  8-ին  ծառայության  է  անցել  զինված  ուժերի  շարքերում:

Արսենը  ծառայում  էր  Մարտակերտի  զորամասերից  մեկում: Ծառայության  մեկ  տարին  և  երկու  ամիսն  արդեն  անցել  էր:

2020թ. սեպտեմբերի  27-ին   սանձազերծված  պատերազմում  Արսենը  իրենց  դասակի  զինակիցների  հետ  արիաբար  կռվում  էր  առաջնագծում: Հակառակորդի  ԱԹՍ-ն  հայտնաբերում  է  նրանց  դիրքը   և  հարվածում  հենց  այդ  դիրքին:

Արսենը  անմահացավ  պատերազմի  առաջին  իսկ  օրը: