Արցախի պետական համալսարան

Ծնվել  է  2001թ. օգոստոսի  16-ին  Ասկերանի    շրջանի  Իվանյան  գյուղում:

Ընտանիքի  կրտսեր  զավակն  էր, իրենից  մեծ  քույր  ու  եղբայր  ուներ: 2007թ. հաճախել  է  տեղի  միջնակարգ  դպրոցը: Դեռ  մանկուց  շատ  էր  սիրում  զինվորական  համազգեստն  ու  մանկուց  երազում էր զինվոր  դառնալ:

Սովորելու  տարիներին  սիրում  էր   ռազմագիտություն   և   ֆիզկուլտուրա   առարկաները, ինչն  էլ  վճռական  եղավ  մասնագիտության  ընտրության  հարցում:

2019թ. ընդունվել  է  ԱրՊՀ  մանկավարժության   և  սպորտի  ֆակուլտետի  հեռակա  ուսուցման  համակարգի  «Ֆիզիկական  դաստիարակություն  և  սպորտ»  բաժինը:

2020թ. հունվարի  8-ին,  կիսատ  թողնելով   ուսումը, զորակոչվեց  բանակ: Ծառայում էր  Կիչանում (Սերխավանդ): Ի  կատար  ածվեց  Արտակի  վաղեմի  երազանքը՝  նա  դարձավ  զինվոր, ով  կարճ  ժամանակահատվածում  հասցրեց  գրավել  հրամանատարների  և  ընկերների  սերն  ու  հարգանքը: Նա  և  իր  զինակից  ընկերները  իրականացնում  էին  հետախույզի  բարդ  ու  պատասխանատու  աշխատանքը:

2020թ. սեպտեմբերի  27-ին  նրանց  տեղափոխեցին  ՊԲ  հյուսիսային  ուղղությամբ  տեղակայված  զորամասերից  մեկը:

Հոկտեմբերի  10-ին  Արտակը  հերոսացավ: Հայրենիքի  զինվորը  հուղարկավորվեց  եղբայրական  գերեզմանատանը՝ իր  հերոս  ընկերների  կողքին: