Արցախի պետական համալսարան

Ծնվել  է  1996թ. հունվարի  16-ին  Էջմիածնի  շրջանի  Արշալույս  գյուղում:

Ընտանիքը  տեղափոխվել  է  Հադրութի  շրջան՝ գյուղ  Մարիամաձոր: Երեք  տարեկան  էր,  երբ   մահանում  է  մայրը, մի  քանի  տարուց  էլ՝  հայրը: Նրան  մեծացնում  են  մայրական  կողմով տատիկն   ու  պապիկը: 

2002թ. հաճախում  է  Մարիամաձորի  Ն. Սայիյանի  անվան  միջնակարգ   դպրոցը, որտեղ  աչքի  է  ընկնում  իր  գիտելիքներով   և  ակտիվությամբ: Մասնակցում  է  օլիմպիադաների՝  շրջանային  և հանրապետական  փուլերում  գրավելով  առաջին  տեղ  ՆԶՊ  առարկայից:

Դեռ  դպրոցական  տարիներից  ուներ  իր  շրջապատը, որտեղ  շատ  սիրված  ու  հարգված  էր: Զաքարը  ընկերասեր, հոգատար, ճշտապահ  ու  ճշտախոս, ջանասեր, խելացի  ու  տաղանդավոր  տղա  էր:

2013թ. ավարտում  է  դպրոցը  և  ընդունվում  ԱրՊՀ՝ «Նախազորակոչային  և   ֆիզիկական  պատրաստություն» բաժինը:

2015-2017թթ.  ծառայել է զինված  ուժերի  շարքերում: Ուներ  ավագ  սերժանտի  կոչում:

2018թ. ծառայության  է  անցել  ԱՀ  ոստիկանությունում:

2019թ. ավարտում  է  ուսումը, ստանում   բակալավրի  աստիճան, ընդունվում  մագիստրատուրա, որը  սովորում  էր  գերազանց:

 2019թ.  աշխատանքի  է  անցնում  Տող  գյուղի  Վ. Գրիգորյանի  անվան  միջն. դպրոցում՝ որպես  զինղեկ:

Պատերազմի  հենց  առաջին  օրերին  ընկերների  հետ  մեկնել  է  առաջնագիծ: Մարտական  գործողություններին  մասնակցել  է   Վարանդայում, Կարախանբեյլիում:  Տեղեկանալով, որ  հայրենի  գյուղը  ևս  վտանգված  է, վերադառնում  է  Մարիամաձոր  և  հոկտեմբերի  20-ին  զոհվում  այնտեղ: