Արցախի պետական համալսարան

Ծնվել  է  2001թ. հուլիսի  19-ին  քաղաք  Ստեփանակերտում: 2007-2019թթ. սովորել  է  Վ. Ջհանգիրյանի  անվան  N11  դպրոցում: Սովորելու  տարիներին  աչքի  էր  ընկնում   իր  կազմակերպչական  ձիրքով, ընկերների  և,  առհասարակ,  շրջապատի  նկատմամբ  հոգատար  վերաբերմունքով: Վեց  տարեկանից  սկսել  էր  զբաղվել  բասկետբոլ  մարզաձևով:

Տասնյակ  անգամներ  բասկետբոլի  թիմային  առաջնություններում  թիմն  իր  պրոֆեսիոնալ  խաղի  շնորհիվ  առաջնակարգ  տեղ  էր  գրավել  և  արժանացել  շնորհակալագրերի:

Էրիկին  դեռ  մանկուց  առանձնակի  հոգատարությամբ  ու  յուրահատուկ  սիրով  էին  վերաբերվում  հարազատներն  ու  բարեկամները: Բնավորությամբ  անհանգիստ  էր, միշտ  շարժման  մեջ:

2019թ.  Էրիկն  ընդունվել  է  ԱրՊՀ  մանկավարժության  և  սպորտի  ֆակուլտետի  «Ֆիզիկական դաստիարակություն   և  սպորտ» բաժինը: Ուսումը  կիսատ  թողնելով՝ 2019թ. հունվարի  8-ին  զորակոչվել  էր  բանակ:

2020թ. հոկտեմբերի  2-ին՝ վաղ  առավոտյան, հրամանատարի  հետ  Մարտակերտի  ուղղությամբ մարտական  առաջադրանք  կատարելիս  թշնամին  թիրախավորել   և  հրթիռակոծել  էր  Մարտակերտի  պաշտպանական  շրջաններից  մեկի  հրետանու  պետ, Էրիկ  Հովսեփյանի  հրամանատար  Արման  Դլեյանի  ՈՒԱԶ  մակնիշի  ծառայողական  ավտոմեքենան: Մեքենայի  մեջ  զոհվել  են  Էրիկ  Հովսեփյանը  և  հրամանատար  Արման Դլեյանը: