Արցախի պետական համալսարան

Ծնվել  է  2002թ. հունվարի  2-ին  Մարտակերտի  շրջանի  Մաղավուզ  գյուղում: 2008-2017թթ. սովորել  է  Մաղավուզի  Մ. Դանիելյանի  անվան  միջնակարգ  դպրոցում: 2017-2018թթ. Իլյան  սովորել  է  Ստեփանակերտի  Ք.Իվանյանի  անվան  ռազմամարզական  վարժարանում:

Մեկ  ամսվա  մեջ  ֆիզիկական  բարձր  պատրաստվածության  շնորհիվ  ճանաչվել  է  «Լավագույն  զինվոր-մարզիկ»:

2019-2020թթ. տեղափոխվել  է  գյուղ  և  ավարտել  տեղի  դպրոցը: Դպրոցում  և  վարժարանում  մասնակցել  է  ստեղծագործական, մարզական  մրցաշարերին, «Հայ  ասպետ»  հեռուստանախագծին՝ գրավելով  առաջնակարգ  տեղեր  և  արժանանալով   խրախուսանքների  ու  մեդալների: Իլյան  շատ  էր  սիրում  սպորտը  և  առանձնահատուկ  սեր  ուներ  վոլեյբոլի  նկատմամբ:

2020թ. ընդունվել  է  ԱրՊՀ  մանկավարժության  և  սպորտի  ֆակուլտետի  «Ֆիզիկական  դաստիարակություն   և  սպորտ»  բաժինը: Բարի, կամեցող, լավատես, համառ, հաստատակամ, խելացի  ու  նպատակասլաց` ճանաչողները  այսպես   են  բնութագրում  մերօրյա  հերոսին: Անշահախնդիր    ու  բոլորին  օգնող  տղա  էր  Իլյան:

2020թ. օգոստոսի  11-ին  Իլյան  ծառայության  է  անցնում  Հադրութի  N  զորամասում: Պատերազմի  առաջին  օրերին  վաշտի   կեսը  զոհվել  է, վիրավոր  ու  զոհված  ընկերներին  ինքն  ու  իր  ընկերներն  են  հանել  մարտադաշտից: Չնայած  Հադրութում  էր   ծառայում, բայց  մասնակցել  էր  նաև  Մարտունու  և  Շուշիի  մարտերին:

Վիրավորվել  է  նոյեմբերի  7-ին: Անմահացել  է նոյեմբերի 9-ին Շուշիում՝  նռնակը   գրպանում  բացած: Իլյան  երազում  էր  ծառայությունն  ավարտելոց  հետո  վերանորոգել  տունը, իսկ  համալսարանն  ավարտելուց  հետո՝ գյուղի  դպրոցում  վոլեյբոլի  խմբակ  ունենալ  և  մարզել  երեխաներին: