Արցախի պետական համալսարան

Ծնվել  է  2001թ. հունիսի  30-ին  Ասկերանի  շրջանի  Այգեստան  գյուղում:

2007-2019թթ.  հաճախել  է  գյուղի  Խ. Աբովյանի  անվան  միջնակարգ  դպրոցը: Հմուտ  աշակերտ  էր, խելացի, բանիմաց, նպատակներով  ու  երազանքներով  լի: Բնավորությամբ  շատ  համեստ  էր, մեծի  հետ՝  մեծ, փոքրի  հետ՝  փոքր:

Նա  շատ  ընկերներ  ուներ, բոլորը  վստահ  էին, որ    ցանկացած  հարցում  Հայկը   նրանց  կհասնի  և  կաջակցի:

Հայկն  առանձնակի  սիրով  էր  ֆիլմեր   դիտում: Սպորտային  մարզաձևերից  սիրում  էր  խաղալ  բասկետբոլ, շատ  անգամներ  է   մասնակցել  շրջանային  և  հանրապետական  մրցումների, զբաղեցրել  մրցանակային   տեղեր:

2019թ. ընդունվել  է  ԱրՊՀ  բանասիրական  ֆակուլտետի  «Հայոց  լեզու  և  գրականություն» բաժինը: Նույն  թվականին  էլ  անցել  է  ծառայության  Ջրականում:

Ծառայության  մեկ  տարին  և  3  ամիսն  արդեն  անցել  էր, երբ  սկսվեց  դաժան  պատերազմը: Երբևէ   չի  դժգոհել  ծառայությունից:

Հայկը  մարտական  գործողություններին  մասնակցել  է  հենց  առաջնագծում: Զոհվել   է  հոկտեմբերի  19-ին: