Արցախի պետական համալսարան

Ծնվել  է  1997թ. օգոստոսի  26-ին  Մարտակերտի  շրջանի  Ճանկաթաղ  գյուղում: 2003-2015թթ. սովորել  է  գյուղի  միջնակարգ  դպրոցում, որն  ավարտելուց  հետո  ընդունվել  է  ԱրՊՀ  բնագիտական  ֆակուլտետի «Աշխարհագրություն»  բաժինը:

Մասիսն  աշխույժ, բարի, ընկերասեր, կատակասեր, մարդամոտ  տղա  էր, ամեն  մի  դժվար  իրավիճակից  ելք  գտնում  էր: Զենքի  հանդեպ  սեր  ուներ: Փոքր  տարիքից  զբաղվում  էր  որսորդությամբ: Շատ  էր  սիրում  փոքր  երեխաներին: Նշանված  էր, որոշել  էր  պատերազմի  ավարտից  հետո  ամուսնանալ  և  որդի  ունենալ՝  անվանակոչելով  նրան  Մոնթե:

2016թ. հունվարին  զորակոչվել  է  բանակ   և   ծառայության  անցել  Մարտունու  N զորամասում:  Իր  ակտիվ  մասնակցությունն  է  ունեցել  ապրիլյան  քառօրյա  պատերազմում:

2018թ. ավարտել  է  ծառայությունը  և  շարունակել  ուսումը: Սովորելուն  զուգահեռ  աշխատել   է  «Բեյզ  մեթըլս»  ընկերությանը  պատկանող  Կաշենի  լեռնահանքային  համալիրում:

Պատերազմի  առաջին  օրվանից  առաջնագծում էր: Զոհվելուց  ընդամենը  ժամեր  առաջ   հասցրել  էր  զինվորների  կյանքեր   փրկել:

Նոյեմբերի  1-ին՝  հերթափոխի  ժամանակ, անօդաչու  թռչող   սարքը  Կարմիր  շուկա   գյուղի  մատույցներում  ֆիքսել  էր  մեքենան  և   հարվածել: Մասիսի  հետ  զոհվել  են  իր  երկու  ընկերները: