Արցախի պետական համալսարան

Ծնվել  է  2002թ. մայիսի  18-ին  Ստեփանակերտում: 2008թ. ընդունվել  է  Ստեփանակերտի  N8  դպրոցը և  ավարտել   2020 թվականին: Հաջող  հանձնելով  քննությունները՝ ընդունվել  է  ԱրՊՀ  բնագիտական   ֆակուլտետի  «Ինֆորմատիկա  և  կիրառական  մաթեմատիկա»  բաժինը:

Դեռ   12-րդ  դասարանից   անցնում  էր  ծրագրավորման  կուրսեր՝ Ինսթիգեյթ  մոբայլում:

Կենսախինդ, խելացի  ու  հայրենասեր  տղա  էր  Միխայիլը: Լեզու  էր  գտնում  ցանկացած  բնավորության  տեր  մարդկանց  հետ, որի  շնորհիվ  ուներ  մեծ  ընկերական  շրջապատ:  Հետաքրքրված  էր  ֆուտբոլով, նույնիսկ ինստագրամյան  ֆուտբոլային   էջ  ուներ  և  շատ  հետևորդներ: Ուներ  նաև  հեղինակային  ֆիլմ, որն  այդպես  էլ  չհրապարակվեց:

2020թ. հուլիսի  20-ին  զորակոչվել  է  բանակ  և  ծառայության  անցել Ջրականում՝ որպես  հրետանային   մարտկոցի  հրամանատար-հաշվարկող:

Պատերազմի  8-րդ  օրը՝ հոկտեմբերի  4-ին, Միխայիլը  հայրենիքի  պաշտպանության  սուրբ  գործում  հերոսաբար  զոհվեց: