Արցախի պետական համալսարան

Ծնվել  է  2001թ. հուլիսի  5-ին  Ասկերանի  շրջանի  Մխիթարաշեն  գյուղում: 2007-2011թթ. սովորել  է  գյուղի  տարրական  դպրոցում: 2011-2018թթ. սովորել  է  Շոշի  Ս. Աբրահամյանի  անվան  միջնակարգ  դպրոցում: 2015-2018թթ. հաճախել  է  Ստեփանակերտի  ԹՈՒՄՈ   ստեղծարար  կենտրոն:

Միքայելը  խելացի  և  բանիմաց  աշակերտ  էր: Հարազատներն  ու  ընկերները  նրան  հիշում  են  իր  տարբերվող  ժպիտով  և  անսահման  բարությամբ: Նա  բնավորությամբ   շատ  հանգիստ  և  հավասարակշռված   տղա  էր:

Գյուղում  ինքնուրույն  խաղ  է ստեղծել, որից  հետո  էլ  նրան  տեսել  և  հրավիրել  են  ԹՈՒՄՈ  ստեղծարար  կենտրոն՝ գիտելիքները  ավելի  խորացնելու  համար: Միքայելը  նվիրված  և  հավատարիմ  ընկեր  էր, շրջապատում  բոլորը  յուրահատուկ  սիրով  էին  կապված  նրա  հետ:

2018թ. ընդունվել  է  ԱրՊՀ  տնտեսագիտության  ֆակուլտետի  «Ֆինանսներ» բաժինը:

2019թ. զորակոչվել  է  ԱՀ  պաշտպանության  բանակ: Հերոսաբար  զոհվել  է  2020թ. հոկտեմբերի  10-ին, Վարանդայի (Ֆիզուլի) շրջանի  Կարախանբեյլի  գյուղում: