Արցախի պետական համալսարան

Ծնվել  է   2002թ. հունվարի  21-ին  Ռուսաստանի  դաշնության  Տիխորեսկ  քաղաքում: 2003թ. ընտանիքը  տեղափոխվել  է  Ստեփանակերտ: Հինգ  տարեկան  չկար, երբ  իր  իսկ  պահանջով  սկսեց  հաճախել  դպրոց: 2006-2016թթ.  սովորել  է  Ա. Գրիբոյեդովի  անվան  N3  դպրոցում, 2016-2019թթ.՝ Վ. Ջհանգիրյանի  անվան  N11 ավագ  դրոցում:

2019թ. ընդունվել  է  ԱրՊՀ  բնագիտական  ֆակուլտետի  «Կիրառական  մաթեմատիկա  և  ինֆորմատիկա»  բաժինը: 2020թ. հուլիսի  6-ին  գնաց հայրենիքի  համար  սրբազան  պարտքը  կատարելու: Ծառայում  էր  Ջրականում:

Միքայելը  երբևէ  չէր  դժգոհել  ծառայությունից, նույնիսկ  պատերազմի  ժամանակ  ուրախ  էր  խոսում, ասում  էր, որ  քիչ  է  մնացել, շուտով  ամեն ինչ  կավարտվի  և  նա  կգա  տուն:

Երբ  սկսվեց  պատերազմը, նա  զանգեց  հարազատներին   և  նրանց   հաղորդեց, որ  նկուղներ  գնան, հետո  ասաց, որ  իրենց  ապահով  տեղ  են  պահում, այնինչ  պարզվում  է, որ  շատ  անգամներ  եղել  են  շրջափակման  մեջ  և  մեծ   դժվարություններով  դուրս  եկել: Երբ  նրանց  խմբին  հարցրին, թե   ով  է  ուզում  կամավոր   գնալ   և  պաշտպանել  Կարմիր  Շուկա  գյուղը, նա  առաջիններից  էր:

Հոկտեմբերի  28-ին  վերջին  անգամ  զանգեց  հարազատներին, ասաց,  որ  բոլորին  շատ  է  կարոտել, քրոջն  էլ  ասաց, որ  երբ  տղա  ունենա, Միշա  դնի  նրա  անունը: 50  օր  անց  Միքայելին  գտան  ԴՆԹ  թեստի  միջոցով: Նա  իր   19  զինակից  ընկերների  հետ  զոհվել  էր  հոկտեմբերի  29-ին  Քերթ  գյուղում: