Արցախի պետական համալսարան

Ծնվել  է  2001թ. սեպտեմբերի  10-ին  Հադրութ  քաղաքի   ամենակոլորիտային   և ամենահին   թաղամասում:      2007-2019թթ. հաճախել   է  Հադրութի  Մ. Մանվելյանի  անվան  միջնակարգ  հոսքային  դպրոցը: Նա  մանկուց  շատ  կապված  էր  իր  հին  թաղամասի  հին  տան  հետ  և  որոշել  էր  ծառայությունն    ավարտելուց  հետո  տունն  ամբողջությամբ  վերակառուցել:

Սամվելը  ուժեղ  ու  մարզված  տղա  էր, պատանեկության  տարիներին  ըմբշամարտով  էր  զբաղվում՝  արժանանալով   բազում  մրցանակների: Բնավորությամբ  հանգիստ  և  հավասարակշռված  տղա  էր, գիտեր  իր խոսքի  արժեքը:

2019թ. ընդունվել  է  ԱրՊՀ  մանկավարժության   և  սպորտի  ֆակուլտետի  «Ֆիզիկական  դաստիարակություն   և   սպորտ»  բաժինը:

2020թ. հունվարի  8-ին  զորակոչվել  է  բանակ, եղել  ավագ  ռադիոհեռախոսավար:

Պատերազմի  ժամանակ  էլ   ամենավտանգավոր  տեղերում  կրկին ինքն  էր, օգնելու  բան  լիներ՝  առաջինը  ինքն  էր: Ռադիոհեռախոսը(ռացիան)  տալիս  էր  իր  մտերիմ  ընկերոջը, վերջինս  կարճատես  էր, չթողնելով, որ  նա  առաջ  գնա, ինքն  էր  բարձրանում  դիտակետ  և   ընկերոջ  փոխարեն  տեղեկություն  հաղորդում: Նույնիսկ  այնպես  էր  ստացվել, որ  մենակ  երեք  թուրքի  հետ  էր  կռվել  ու  ոչնչացրել   նրանց: Հետագայում  միայն  պարզվեց, որ  այդ ամբողջ  ընթացքում  նա  հարազատներին  խաբել  էր՝ իր  գտնվելու  վայրի  մասին  սխալ  տեղեկություններ  տալով, բազում  դժվարությունների  մասին  խոսելու, կիսվելու  փոխարեն  ասելով՝  ամեն  բան  շատ  լավ  է:

Զոհվել  է  2020թ. հոկտեմբերի  30-ին: