Արցախի պետական համալսարան

Ծնվել  է  1998թ. ապրիլի  26-ին       Մարտունու  շրջանի  Եմիշճյան  գյուղում: 2004թ. հաճախել  է  գյուղի  ութամյա դպրոցը, որից  հետո  ավարտել  Սպիտակաշենի  միջնակարգ  դպրոցը: Դպրոցական  տարիներին  լավ  էր   սովորում, ակտիվ, եռանդով  լեցուն  տղա  էր, չէր  սիրում  սուտը,  բարի  էր  ու  ընկերասեր, ուներ  բազում նպատակներ՝ ապագայի  հետ  կապված:

2016թ. ավարտել  է  դպրոցը   և  ընդունվել  ԱրՊՀ  մանկավարժության  և  սպորտի  ֆակուլտետի  հեռակա  ուսուցման  համակարգի  «Ֆիզիկական  դաստիարակություն  և  սպորտ»  բաժինը:

Նույն  թվականին  էլ  անցել  է  ծառայության՝ հայրենիքի  համար  սրբազան  պարտքը  կատարելու: Երկու  տարի  ծառայել  է Մատաղիսում  և  երբևէ  չի  դժգոհել  հարազատներին:  Բնավորությամբ  շատ  զուսպ, հանգիստ  և  հավասարակշռված  տղա  էր:

2020թ.  պատերազմին   կամավորագրվել  էր  և մարտական  գործողություներին   մասնակցում  էր  Մարտունու  3-րդ  պաշտպանական  շրջանում:

Վիրավորվել  է  հոկտեմբերի  30-ին  և ծանր  այրվածքների  պատճառով   անմահացել    նոյեմբերի  5-ին: