Արցախի պետական համալսարան

Ծնվել  է  2000թ. հոկտեմբերի  31-ին  Մարտակերտ  քաղաքում:    2006-2018թթ. հաճախել  է  դպրոց, եղել  է  օրինակելի, սիրված  ու  հարգված  աշակերտ: Բնավորությամբ  աշխույժ  տղա  էր, անչափ  բարի  ու  հոգատար: Չորս տարեկանից   հաճախում  էր  ըմբշամարտի: Սպորտը  նրա  կյանքի  անբաժանելի  մասն  էր:

Բազում  հաջողությունների  և  հաղթանակների  է  հասել, տարբեր  երկրներում  և  հարթակներում  արժանացել  բազմաթիվ  մեդալների   և  խրախուսանքների:

Վարդանը  մեծ  նպատակներ  ուներ: Նա  երազում  էր  դառնալ  ըմբշամարտի  մարզիչ   կամ  բանակում  անցնել  ծառայության՝  որպես  ֆիզղեկ:

Դպրոցն  ավարտելուց  հետո  ընդունվել  է  ԱրՊՀ   ՆԶՊ  բաժինը՝  ցուցաբերելով  բարձր  գնահատականներ: Ուսումը  կիսատ  է  թողնում  և  2020 թ. հունվարի  21-ին  մեկնում  ծառայության: Ծառայում  էր  Մարտունու  2-րդ  պաշտպանական  շրջանում:

Վերջին  անգամ  հարազատների  հետ  կապվել  է  հոկտեմբերի  24-ին:

Վարդանի  ճակատագիրն  ավելի  քան   երկուսուկես  ամիս  անհայտության  մեջ  էր: Պատերազմից  հետո  հարազատները  երկար  փնտրել  են  նրան  և  միայն  հունվարի   7-ին  իմացել, որ  Վարդանը  անմահացել  է: