Արցախի պետական համալսարան

Ծնվել  է  2000թապրիլի  18-ին  Մարտունու   շրջանի  Ճարտար  քաղաքում: Վեց  տարեկանից  դպրոց  է  հաճախել  Ճարտարում: Վիգենը  դպրոցում  աչքի  ընկնող, բոլորի  կողմից  սիրված  աշակերտ  էր, խելացի  ու  սուր  մտքի  տեր: Բազում  նախասիրություններ   ուներ, շատ  էր   սիրում  բռնցքամարտ  մարզաձևը:

Խարիզմատիկ  բնավորություն  ուներ, լավագույնին  ձգտող, բարձրաճաշակ: Ընտանիքում  փոքրն էր: Բոլորն  ուզում  էին, որ  նա  ընտրեր  բժշկի  մասնագիտությունը, բայց  նրան  տեղեկատվական  տեխնոլոգիաների  ոլորտն  էր  հետաքրքրում:

2017թ. ընդունվել  է  ԱրՊՀ  բնագիտական  ֆակուլտետի  «Կիրառական  մաթեմատիկա  և  ինֆորմատիկա»  բաժինը: Ուսումը  կիսատ  թողնելով՝  մեկնում է  ծառայության:

Պարտադիր  ժամկետային  ծառայությունն  ավարտելուց  հետո   որոշել  էր  շարունակել  ծառայությունը  Մարտունու  2-րդ  պաշտպանական  շրջանում: Նա շատ  խիզախ  ու  հայրենասեր  զինվոր  էր: Պատերազմի  ժամանակ  հրետանավոր  էր  և   առանց  հարազատներին  տեղյակ  պահելու  մարտական  գործողություններին  մասնակցում  էր  9-րդ  պաշտպանական  շրջանում:

Հոկտեմբերի  9-ին  Վիգենն  ու  իր    զինակից  ընկերները  անմահացան: