Արցախի պետական համալսարան

Մանկավարժության  և  սպորտի  ֆակուլտետում  կազմակերպվել  է  ձեռքի   աշխատանքների  ցուցադրություն: Ցուցահանդեսին  ներկայացված էին  «Տարրական  մանկավարժություն  և  մեթոդիկա»  մասնագիտության  2-րդ  կուրսի  ուսանողների   աշխատանքները, որոնք պատրաստվել են  «Տեխնոլոգիա»  առարկայի   շրջանակներում:

 «Ցուցահանդեսում  ներկայացված  են    ձեռագործ  աշխատանքներ՝ կտորից  և  թելերից   տարբեր  տիկնիկներ, ասեղնագործ  զարդարանքներ, շյուղագործ   գլխակապեր, գուլպաներ, մաքրամե, գունավոր   ապլիկացիաներ  և  այլ  գործեր» ,- նշել  է  ՏՄՄ  2-րդ  կուրսի  ուսանողուհի  Անի  Գասպարյանը:

«Այս  աշխատանքները  վկայում են, որ  առարկայի  շրջանակներում  ուսանողները  յուրացրել  են  դասընթացի  հմտություններն  ու  կարողությունները  և  պատրաստ  են   դպրոցում  տվյալ   առարկան  լիարժեքորեն  դասավանդելու»,- նշել  է  մանկավարժության  և  հոգեբանության  ամբիոնի  վարիչ  Է. Բաղդասարյանը:

Ցուցահանդեսը բացվել էր մայրության և գեղեցկության տոնի առթիվ: