Արցախի պետական համալսարան

Հարգելի՛ գործընկերներ

ՀՀ ԳԱԱ Հ. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտը նախաձեռնում է «Լեզու և խոսք» էլեկտրոնային բազմալեզու հանդեսի հրապարակումը:

Բազմալեզու հանդեսի նպատակը հայերենին և այլ լեզուների առնչվող, նոր հարցադրումներով համալրված և նորովի լուսաբանվող լեզվաբանական գիտական հոդվածներ ներկայացնելն է։

Խմբագրական խորհուրդը հոդվածներն ընդունում է մինչև ս.թ. հունիսի 30-ը:

Հանդեսը բազմալեզվյան է (հայերեն, անգլերեն, ֆրանսերեն, ռուսերեն):

«Լեզու և խոսք» հանդեսը հրապարակվելու է տարին երկու անգամ:

Ի գիտություն հեղինակների

Ընդհանուր պահանջներ

Հոդվածն ուղարկել հետևյալ էլեկտրոնային հասցեով` կից (File Attachment)`  armlingv@gmail.com

  • Համակարգը՝ Microsoft Word, A4 չափի. հոդվածը` մինչև 10 էջ. ամփո­փումը` մինչև մեկ էջ (ներառյալ հեղինակի ազգանունը, անունը, խո­րա­­­գիրը), լու­սանցքը՝ բոլոր կողմերից 2․5, պարբերության առաջին տողի խորությունը՝

 1, 25:

  • Լեզուն՝ հայերեն (ամփոփումը՝ անգլերեն և ռուսերեն), անգլերեն, ֆրանսերեն, ռուսերեն (ամ­փո­փումը՝ հա­յերեն):
  • Տեքստի տառատեսակը` Sylfaen (հայերեն), Times New Roman (անգլե­րեն, ֆրանսերեն, ռուսերեն), ամփոփ­ման տառատեսակը` Sylfaen (հայերեն), Times New Roman (անգլերեն, ֆրանսերեն, ռուսերեն):
  • Հերթականությունը` ա) հեղինակի ազգանուն, անուն, փակագծերում` երկի­ր և աշխատավայր, բ) խորագիր, գ) բանալի բառեր (7 բառ), դ) տեքստ, ե) ամփոփում և տեղեկություններ հեղինակի մասին (հեղինակի գիտական աստիճանն ու կոչումը, աշխատանքի վայրը, պաշտոնը, հեռախո­սահամարը և էլեկտրոնային փոստը)։

Հոդվածի վերջում գրակա­նության և համառոտագրությունների ցանկեր չկցել: 

  • Հղումները` տողատակում, հերթական համարակալմամբ:
  • Տառերի չափը. հեղինակի ազգանուն, անուն` 12 մուգ, երկիր, աշխա­տա­վայր`12 ոչ մուգ, խորագիր` 12 մուգ, գլխատառ,ենթախորագրեր` 12 մուգ, տեքստ` 12 ոչ մուգ, ամփոփում` 12 ոչ մուգ (ամբողջությամբ), հղում­ներ`10 մուգ (հե­ղի­նակ), 10 ոչ մուգ, թեք (խորագիր), 10 ոչ մուգ (մա­տե­նա­գրական տվյալներ. ժողովածուների, hղվող ամսագրերի և կայքերի դեպքում նախ նշվում է օգտագործված հոդվածի վերնագիրը, դրվում է միջակետ ու անջատման գիծ, ապա՝ ժողովածուի վերնագիրը, խմբագրի կամ կազմողի տվյալները, հրատարակության վայրը, թիվը, էջը):
  • Փակագծերը՝ կլոր:
  • Միացման և անջատման գծիկները՝ չշփոթել։
  • Տողերի միջև հեռավորությունը`1,15: