Արցախի պետական համալսարան

ԱրՊՀ տնտեսագիտության ֆակուլտետի «Ֆինանսներ»  բաժնի  4-րդ  կուրսի ուսանողները նախորդ երկու ամիսների ընթացքում ուսումնական  և արտադրական  փորձուսուցում են անցել «Ֆիդես հիփոթեքային ընկերություն» ՈւՎԿ-ում, «Արցախբանկ» ՓԲԸ-ի մասնաճյուղերում  և ԱՀ ֆինանսների  նախարարությունում:

Փորձուսուցման  արդյունքների ամփոփման  ընթացքում  ուսանողները  հանդես  են  եկել   զեկույցներով, ներկայացրել  փորձուսուցման ընթացքում ձեռք բերված հմտություններն ու կարողությունները՝   կատարելով   նաև   սեփական   վերլուծություններ: 

Փորձուսուցման ղեկավարները, նպատակային և արդյունավետ որակելով  ութշաբաթյա փորձուսուցման գործընթացը, իրենց գոհունակությունն են հայտնել  ուսանողներից՝ նշելով, որ վերջիններս առավելագույնս ինտեգրվել են գործընթացին, կարողացել տեսական գիտելիքները կիրառել գործնականում: