Արցախի պետական համալսարան
Ապրիլի 16 -ին հուշարձանների և տեսարժան վայրերի պահպանության միջազգային օրվան ընդառաջ ԱրՊՀ մի խումբ ուսանողներ սանմաքրման և բարեկարգման աշխատանքներ են իրականացրել Ծաղկաշատ և Ռև համայնքների հուշարձանների և հանրային նշանակության տարածքներում։
Պատշաճ տեսքի են բերվել նշված համայնքների մի շարք հուշարձաններ ու հանրային նշանակության տարածքներ։
Ինչպես տեղեկացնում է ԱրՊՀ ուսանողների հետ տարվող աշխատանքների և կարիերայի բաժինը, նմանատիպ հանրօգուտ աշխատանքներն ուսանողների կողմից լինելու են շարունակական՝ նպատակ ունենալով հանրության շրջանում սերմանել շրջակա միջավայրը մաքուր պահելու, մշակութային արժեք ունեցող կոթողները խնամելու մշակույթը։