Արցախի պետական համալսարան

Հիմք ընդունելով երկրում ստեղծված իրավիճակով պայմանավորված՝ ԱրՊՀ գիտխորհրդի կայացրած  որոշումը՝  2020-2021 ուստարում ԱրՊՀ հանրակացարանում բնակվելու համար ուսանողների մուծած վարձավճարները վերադարձնելու մասին և Արցախի Հանրապետության Կառավարության համապատասխան որոշումը՝ 2020-2021 ուսումնական տարվա ԱրՊՀ բոլոր ուսանողների ուսման վարձավճարները պետության կողմից փոխհատուցելու մասին՝ ուսանողների կողմից նշյալ ժամանակահատվածի համար մուծած վարձավճարների վերադարձման գործընթացը կմեկնարկի ապրիլի 26-ից:

Այն ուսանողները, ովքեր վարձավճար էին մուծել 2020-2021 ուստարում հանրակացարանում բնակվելու կամ ուսման համար, կարող են ապրիլի 26-ից հետ ստանալ մուծած գումարները:

Ուսանողական քարտեր ունեցող ուսանողների հաշվեհամարներին հաշվապահությունը կփոխանցի համապատասխան գումարը: Այն ուսանողները, ովքեր չունեն ուսանողական քարտի հաշվեհամար, կարող են աշխատանքային ժամերին դիմել հաշվապահություն՝ ներկայացնելով անձնագիր, կամ այլ հաշվեհամար/ ոչ ուսանողական/ ունենալու դեպքում՝ նաև հաշվեհամարը:

Հավելյալ տեղեկությունների համար զանգահարել 047 95 12 57 հեռախոսահամարով: