Տնտեսաիրավաբանական ֆակուլտետի ուսանողները ներկայացրին քրեական դատավարություն

19.12

2012

IMG_8071

Դեկտեմբերի 19 - ին  ԱրՊՀ - ի տնտեսաիրավաբանական ֆակուլտետի իրավագիտության բաժնի ուսանողները ներկայացրին քրեական դատավարություն (անգլերեն լեզվով):

Միջոցառումը կազմակերպել էր անգլերեն լեզվի ամբիոնի դասախոս, մ.գ.թ. Ն.Վ.Դուրասանյանը: Ներկա էին օտար լեզուների և տնտեսաիրավաբանական ֆակուլտետների դեկանները, ամբիոնի վարիչները, ինչպես նաև պրոֆեսորադասախոսական կազմը: Հիմքում դրվել էր հանրահայտ ռուս գրող Ֆյոդոր Դոստոևսկու <<Ոճիր և պատիժ>> վեպի գլխավոր հերոս Ռոդիոն Ռասկոլնիկովի կողմից կատարված հանցագործությունը: Դատավարությանը մասնակցող ուսանողները հիանալի  մարմնավորեցին վեպի հերոսների կերպարները:
Ապրելով Սանկտ Պետերբուրգում` Դոստոևսկին ճանաչում է աղքատ և նվաստացուցիչ կյանքի բոլոր դառնությունները: Իր հանրահայտ <<Ոճիր և պատիժ>> վեպը գրում է հենց այդ դժվարին ժամանակաշրջանում: Սկզբում ոճիրն է, հետո` պատիժը:
<<Ոճիր և պատիժը>> մարդկային դրական ու բացասական մեծությունների տիտանական պայքարն է` մեկ մարդու հոգում` բարձր ու ցածր, ուժեղ ու թույլ, անմահ ու մահկանացու մարդու: Համաշխարհային գրականությունը թերի կլիներ առանց Ռասկոլնիկովի կերպարի, որն իր մեջ ամբողջացնում է դեկադենտական եվրոպական հոգու ողջ ողբերգությունը: Նրա հերոսները հաճախ հանդես են գալիս ինքնաքննադատությամբ: Ոճրի և պատժի խնդիրը Դոստոևսկու ստեղծագործությունների հիմնական թեման է: Նրա վեպերում բախվում են ոչ միայն հզոր անհատները, այլև գաղափարները, հակադրվում աշխարհայացքները:
Միջոցառման նպատակն էր ուսանողների մոտ նպաստել անգլերեն լեզվով մասնագիտական կարողությունների դրսևորմանն ու ամրապնդմանը:

IMG_8080                                                                               IMG_7964